Foto

«Բարսելոնան» գնել է բրազիլացի պաշտպանի տրանսֆերը

Բրազիլական «Ֆլումինենսեի» պաշտպան Մառլոնը, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել կատալոնական «Բարսելոնայում», պաշտոնապես դարձել է «կապտանռնագույնների» ֆուտբոլիստ,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

«Բարսելոնան» օգտվել է 21-ամյա բրազիլացու պայմանագրում եղած կետից: Մառլոնի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը:

Նախորդ մրցաշրջանում Մառլոնը մասնակցել է Իսպանիայի առաջնության երկու հանդիպման, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի խաղին:

Vesti.am