Foto

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Էրիկ Աբիդալը դարձել է ակումբի նոր դեսպանը

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Էրիկ Աբիդալը դարձել է ակումբի նոր դեսպանը:

Այդ մասին հայտնում է կատալոնական թիմի մամուլի քարտուղարությունը:

37-ամյա ֆրանսիացին կներկայացնի «Բարսելոնան» տարատեսակ միջոցառումների ընթացքում: Բացի այդ, Աբիդալը կմիանա «Legends» նախագծին՝ նախկին ֆուտբոլիստների թիմին, որն ամբողջ աշխարհում ընկերական խաղերի է մասնակցում:

Էրիկ Աբիդալը 2007 թվականին է տեղափոխվել «Բարսելոնա»: 6 տարի անց նա տեղափոխվել է «Մոնակո», իսկ կարիերան ավարտել է «Օլիմպիակոսում»՝ 2014 թվականին:

Ընդհանուր առմամբ, ֆրանսիացին 193 հանդիպման է մասնակցել «Բարսելոնայի» կազմում և դարձել է 2 գոլի հեղինակ:

Vesti.am