Foto

Հայտնի է ՄՅՈւ-ի մրցակիցը ԱՊԼ-ի 2017/18 առաջնության 1-ին տուրում

Հայտնի է անգլիական Պրեմիեր լիգայի 2017/18 մրցաշրջանի խաղացանկը: Տեղեկատվությունը տարածվել է ԱՊԼ-ի պաշտոնական կայքում:

Առաջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սեփական հարկի տակ կընդունի «Վեսթ Հեմ Յունայթեդին»: Խաղը տեղի կունենա օգոստոսի 12-ին:

Նույն օրն Անգլիայի չեմպիոն «Չելսին» սեփական հարկի տակ կընդունի «Բեռնլիին»: Լիգայի նորեկ «Հադերսֆիլդ Թաունը» արտագնա խաղում կմրցի «Քրիսթալ Փելասի» հետ, իսկ ԱՊԼ վերադարձած «Նյուքասլ Յունայթեդը» կընդունի «Տոտենհեմին»:

1-ին տուրի խաղացանկը, օգոստոսի 12

«Արսենալ»-«Լեսթեր Սիթի»

«Բրայթոն էնդ Հոուվ Ալբիոն»-«Մանչեսթեր Սիթի»

«Չելսի»-«Բեռնլի»

«Քրիսթալ Փելաս»-«Հադերսֆիլդ Թաուն»

«Էվերթոն»-«Սթոք Սիթի»

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ Յունայթեդ»

«Նյուքասլ»-«Տոտենհեմ Հոտսփուր»

«Սաութհեմփթոն»-«Սուոնսի»

«Ուոթֆորդ»-«Լիվերպուլ»

«Վեսթ Բրովմիչ Ալբիոն»-«Բորնմուտ»։

Vesti.am