Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում այսօր մեկնարկել է թենիսի «Fed Cup»-ի եվրոաֆրիկյան տարածաշրջանի խաղարկությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի հավաքականը:
Այդ մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորգ Կարամանուկյանը:
Մրցաշարի մեկնարկային օրը մեր ընտրանին պարտություն է կրել Մալթայից:
Հայաստանի հավաքականի հետ A խմբում ընդգրկված են Հունաստանը և Մալթան: Մեր ընտրանու կազմում հանդես են գալիս Մարիա Դավթյանը, Աննա Մովսիսյանը, Գաբրիելա Հակոբյանը, թիմի ավագը Գայանե Մովսիսյանն է:
Մրցաշարը կշարունակվի մինչև հունիսի 17-ը:









