Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վաճառել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Այդ մասին հայտնում է armsport.am-ը:
Աղբյուրի տեղեկություններով, երևանյան ակումբի նոր սեփականատերը դարձել է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը:
Ակումբում մեծ փոփոխություններ են սպասվում, հնարավոր է՝ փոխվի նաև ակումբի անվանումը:
Հիշեցնենք՝ «Փյունիկի» արդեն նախկին նախագահը Ռուբեն Հայրապետյանի որդին էր՝ Ռաֆիկ Հայրապետյանը։
«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է: Թիմը 14 անգամ հռչակվել է Հայաստանի չեմպիոն, 8 անգամ նվաճել Հայաստանի գավաթը, և ևս 9 անգամ դարձել է Հայաստանի սուպերգավաթակիր:









