Foto

Մեսսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման

Ֆուտբոլի Արգենտինայի և կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լեո Մեսսիի գործով հրապարակվել է դատարանի որոշումը:

Այդ մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Մեղադրող կողմը Մեսսի և իր հոր` Խորխե Մեսսի համար պահանջում էր 3 տարվա ազատազրկում: Սակայն դատարանը պատիժն իջեցրել է մինչև 21 ամիս:

Իսպանիայի օրենքների համաձայն` տնտեսական բնույթի օրինազանցությունները իրական ազատազրկմամբ չեն պատժվում: Մեսսին կվճարի միայն դատարանի կողմից նշանակված գումարը:

Vesti.am