Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Կրիս Սմոլինգը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից: Այդ մասին հայտնում է «ESPN»-ը:
Հաղորդվում է, որ մանչեսթերցիները պատրաստ են բաց թողնել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին, քանի որ նա պարտվում է Ֆիլ Ջոնսի, Էրիկ Բայիի և Մարկոս Ռոխոյի հետ մրցակցությունում:
Հիշեցնենք, որ Սմոլինգի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու Միլանի «Ինտերը»:
Vesti.am









