Foto

Միշել Տեր-Զաքարյանը` «Մոնպելյեի» գլխավոր մարզիչ

Ֆրանսիական «Մոնպելյեի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Միշել Տեր-Զաքարյանը: Այդ մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբի և 54-ամյա մասնագետի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ 2016/17թթ. մրցաշրջանում «Մոնպելյեն» Ժան-Լուի Գասեի գլխավորությամբ վաստակել էր 39 միավոր և զբաղեցրել մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականը:

Vesti.am