Foto

Բեյլը կարող է մասնակցել «Յուվենթուսի» հետ խաղին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հույս ունի, որ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչի` Թուրինի «Յուվենթուսի» հետ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակիչ խաղը կկայանա հունիսի 3-ին:

«Չեմ բացառում Բեյլի մասնակցությունը «Յուվենթուսի» հետ խաղին: Գարեթն աշխատում է խաղադաշտում և իրեն ավելի լավ է զգում»,-«BBC»-ի փոխանցմամբ՝ ասել է Զիդանը:

Հիշեցնենք, որ Բեյլը վնասվածք էր ստացել ապրիլի 23-ին, կատալոնական «Բարսելոնայի» հետ խաղի ժամանակ:

Vesti.am