Foto

«Բարսելոնայի» խաղացողները գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում են տեսնել Վալվերդեին

«Բարսելոնայի» խաղացողները Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին ցանկանում են տեսնել իրենց թիմում: Այդ մասին հայտնում է «Marca»-ն:

«Բարսելոնայից» հայտնում են, որ գլխավոր մարզչի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն մայիսի 29-ին:

Ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել էր, որ կհեռանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Նրա պաշտոնում հիմնական հավակնորդներն են Վալվերդեն և Լուիս Էնրիկեի օգնական Կառլոս Ունսուեն:

Vesti.am