Foto

Հոկեյի ԱԱ. օրվա արդյունքները

Հոկեյի 2017թ. աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակում մայիսի 16-ին կայացել են մի շարք հանդիպումներ:

Սլովակիայի ազգային հավաքականը հանդիպեց Շվեդիայի հավաքականի հետ և լքել մրցաշարը: Խաղն ավարտվեց 4:2 հաշվով՝ հօգուտ Շվեդիայի հավաքականի:

Ռուսաստանի հավաքականը պարտվեց ԱՄՆ-ի հավաքականին, ինչի պատճառով էլ չկարողացավ դառնալ A խմբի հաղթող: Խաղն ավարտվեց 3:5 հաշվով:

Գերմանիայի ազգային հավաքականը փրկվեց հիմնական ժամանակի վերջին րոպեին և բուլիտների շարքում Լատվիայի թիմից ստացավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր: Հանդիպումն ավարտվեց 4:3 հաշվով:

Բելառուսի հավաքականը հաղթեց Նորվեգիայի հավաքականին: Հանդիպման լավագույն խաղացող դարձավ Եվգենի Լիսովեցը, ով, չնայած ծանր վնասվածքին, շարունակեց խաղն ու խփեց երկու տափօղակ: Խաղն ավարտվեց 4:3 հաշվով՝ հօգուտ Բելառուսի հավաքականի:

Չեխիա-Շվեյցարիա հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով:

Կանադայի և Ֆինլանդիայի հավաքականների հանդիպումն ավարտվեց 5:2 հաշվով, ինչի պատճառով մրցաշարի քառորդ եզրափակչում Ռուսաստանի հավաքականը կխաղա Չեխիայի հավաքականի հետ:

Մրցաշարային աղյուսակ.

231

Vesti.am