Foto

Հոկեյի ԱԱ. օրվա արդյունքները

Հոկեյի 2017թ. աշխարհի առաջնության խմբային փուլի շրջանակում մայիսի 15-ին կայացել են մի շարք հանդիպումներ:

Ռուսաստանի հավաքականը Լատվիայի հավաքականի հետ խաղում խփել է 5 անպատասխան տափօղակ:

Դանիա-Իտալիա հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով:

Կանադայի ազգային հավաքականն էլ հինգ անպատասխան տափօղակ  է ուղարկել Նորվեգիայի դարպաս: Այդպիսով նորվեգացիները զրկվել են փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերից:

Ֆրանսիայի և Սլովենիայի հավաքականների հանդիպումն ավարտվել է 4:1 հաշվով՝ հօգուտ Ֆրանսիայի հավաքականի:

Մրցաշարային աղյուսակ.

23

Vesti.am