Foto

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ամռանը ձեռք բերել Գրիզմանին և Լուկակուին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ 2 հարձակվող ձեռք բերել: Այդ մասին հայտնում է Sports.ru-ն:

Պորտուգալացի մասնագետը նախապատվություն է տալիս «Էվերթոնում» հանդես եկող Ռոմելու Լուկակուին և «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին:

Եթե ամռանը «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանան Ուեյն Ռունին և Զլատան Իբրահիմովիչը, ապա Մոուրինյոն կկարողանա ձեռք բերել Լուկակուին և Գրիզմանին:

Vesti.am