Չեմպիոնների Լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Լեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ուժերը կչափի «Ատլետիկոյի» հետ:
Ինչպես տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը՝ այդ հանդիպումը կսպասարկի իտալացի մրցավար Ջանլուկա Ռոկին:
«Լեսթեր Սիթի»-«Ատլետիկո» հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Առաջին խաղն ավարտվել է իսպանական ակումբի հաղթանակով՝ 1-0 հաշվով:
Հավանական կազմեր.
«Լեսթեր». Շմեյխել, Բենալուան, Մորգան, Ֆուկս, Սիմփսոն, Դրինքուոթեր, Նդիդի, Մահրեզ, Օլբրայթոն, Վարդի, Օկազակի։
«Աթլետիկո». Օբլակ, Սավիչ, Գոդին, Լուիս, Խուանֆրան, Գաբի, Կոկե, Սաուլ, Կարասկո, Տորես, Գրիզման։
Vesti.am