Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի Մյունխենի «Բավարիային»: Թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է «Ռեալի» հաղթանակով` 2:1 հաշվով:
ՈւԵՖԱ-ն հրապարակել է «Ռեալ Մադրիդ»-«Բավարիա» հանդիպման գլխավոր մրցավարի անունը:
Խաղը կսպասարկի հունգարացի մրցավար Վիկտոր Կաշային:
Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 18-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Թիմերը մինչ այդ հանդիպել են 23 անգամ. 10 անգամ հաղթել են մադրիդցիները, 11 անգամ` մյունխենցիները, երկու խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի:
Հարկ է նշել, որ «Ռեալը» չի պարտվել Չեմպիոնների լիգայի 12 տնային խաղերում անընդմեջ:
Հավանական կազմեր.«Ռեալ». Նավաս, Կարվախալ, Ռամոս, Նաչո, Մարսելո, Կրոս, Կազեմիրո, Մոդրիչ, Իսկո, Բենզեմա, Ռոնալդու
«Բավարիա». Նոյեր, Լամ, Բոատենգ, Ալաբա, Բերնատ, Ալոնսո, Վիդալ, Ռոբեն, Կիմիխ, Ռիբերի, Լևանդովսկի։
Vesti.am