Foto

Զինեդին Զիդանը կշարունակի աշխատել «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կշարունակի թիմում աշխատել նաև հաջորդ մրցաշրջանում:

Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, «արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահեցրել է ֆրանսիացի մասնագետին, որ նա կմնա իր պաշտոնին անկախ մրցաշրջանում թիմի գրանցած արդյունքներից:

Մադրիդցիների գործող պայմանագիրը մարզչի հետ ավարտվում է 2018 թվականին:

Vesti.am