Foto

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 50 մլն եվրո վճարել Սանչեսի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ամռանը 50 մլն եվրո վճարել Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի համար:

Ինչպես տեղեկացնում է «Manchester Evening News»-ը, «քաղաքայինների» ղեկավարությունն ակտիվորեն աշխատում է այդ տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը, ում պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2018 թվականին, մոտ է «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն:

Vesti.am