Foto

«Յունայթեդը» կպահի Զլատան Իբրահիմովիչին

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պահել թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

35-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի վերջնաժամկետը  լրանում է այս ամառ, իսկ նոր  փաստաթուղթ դեռևռ չի ստորագրվել:

Իբրահիմովիչին առաջարկվելիք գործարքով խաղացողի աշխատավարձը կկազմի տարեկան 20 միլիոն ֆունտ ստեռլինգ. նա այժմ ստանում է տարեկան 12 միլիոն:

ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում 28 հանդիպման մասնակցած և 17 գոլի հեղինակ դարձած Զլատան Իբրահիմովիչին  ձեռք բերելու ցանկություն ունեն նաև Չինաստանից և ԱՄՆ-ից:

Vesti.am