Գերմանիայի Բադեն Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess Classic» մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։
Այս տուրում գերմանացի գրոսմայստեր Գեորգ Մեյերը պարտվել է չինացի Հոու Յիֆանին, իսկ Ֆաբիանո Կարուանան ուժեղ էր Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչիից։ Ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի և գերմանացի Մատիաս Բլյոբաումի միջև պարտիան դեռ շարունակվում է։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել Մեյերի հետ։Vesti.am