Foto

Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստն է, որ եվրագավաթում 100 գոլ է խփել

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպմանը «Բավարիայի» հետ խաղում դարձել է հաղթական դուբլի հեղինակ: Հանդիպումը կայացել է Մյունխենում և ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ Զիդանի սաների:

Պորտուգալացու համար երկրորդ գոլը դարձել է եվրագավաթի հանդիպումների հոբելյանական 100-րդ գոլը: Ռոնալդուն պատմության մեջ դարձել է առաջին ֆուտբոլիստը, որին պատկանում է այդ ձեռքբերումը:

Vesti.am