Foto

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակից է ձերբակալվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից աշխատակից է ձերբակալվել:

Հակակոռուպցիոն կոմիտեից 24News-ին հաստատեցին, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է  վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի համապատասխան բաժնի աշխատակիցը։

«Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը երկու ամիս ժամկետով։ Նույն քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդումներ են հարուցվել ևս երկու անձի նկատմամբ՝ կաշառք ստանալու և կաշառք տալու համար»,- ասաց ՀԿԿ խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Մերի Մանուկյան