Foto

Ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը պարգևատրվեցին Տիգրան Ավինյանի կողմից

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից հայտնում են.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը մասնակցեցին Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած երևանցի լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը, որտեղ ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Լիանա Գյուրջյանը պարգևատրվեցին քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից:

«Երևան քաղաքի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր գործիչ» կոչմանն արժանացավ ծանրամարտի տղամարդկանց թիմի նախկին գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը»։