Հեղինակավոր Transfermarkt պորտալը հրապարակել է ակումբների վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով կազմերի արժեքների վրա։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Ըստ աղբյուրի՝ աշխարհի ամենաթանկ կազմն ունի Մադրիդի «Ռեալը». «սերուցքայինների» հիմնական թիմի ընդհանուր արժեքը կազմում է 1,38 միլիարդ եվրո։
Ամենաթանկ կազմ ունեցող ակումբների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
«Ռեալ» Մադրիդ (1,38 միլիարդ եվրո)
«Արսենալ» (1,29 միլիարդ եվրո)
«Մանչեսթեր Սիթի» (1,19 միլիարդ եվրո)
ՊՍԺ (1,19 միլիարդ եվրո)
«Չելսի» (1,18 միլիարդ եվրո)
«Բարսելոնա» (1,12 միլիարդ եվրո)
«Լիվերպուլ» (1,04 միլիարդ եվրո)
«Բավարիա» (980 միլիոն եվրո)
«Տոտենհեմ» (878,5 միլիոն եվրո)
«Մանչեսթեր Յունայթեդ» (719,5 միլիոն եվրո)









