Foto

Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 10.4%

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 10.4%, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.1%-ով: Հայտնում են Կառավարությունից։

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

արդյունաբերություն 31.7%,

շինարարություն՝ 17.2%,

ծառայություններ՝ 11.2%,

առևտրի շրջանառություն՝ 1․5%,։

2025թ. նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 15․3%-ով. արտահանումն աճել է 17.3%-ով, իսկ ներմուծումը՝ 14%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.1%։