«Քաղաքում ֆուտբոլի ակադեմիա ունենալու անհրաժեշտությունը չափից ավելի մեծ է»,-Էջմիածնի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, քաղաքը ժամանակին կորցրել է մարզադահլիճները, մարզադաշտը և դրանց կարիքը շատ էր զգացվում:
«Առնվազն 200 մարզիկ տարբեր դպրոցներում պարապում են ֆուտբոլով, իսկ մարզիչներին քաղաքն է վարձատրում: Ակադեմիա ունենալու խնդրանքով դիմեցինք Հանրապետության նախագահին, և պետություն-ազգային ֆեդերացիա-քաղաք համատեղ աշխատանքով մեկ-երկու տարվա ընթացքում կկառուցվի ֆուտբոլի ակադեմիան»,-նշել է Կ. Գրիգորյանը:
Քաղաքապետը տեղեկացրել է, որ 1100 մետր քառակուսի մակերես ունեցող երկհարկանի շենքում կլինեն ժամանակակից ֆուտբոլը սպասարկող ենթակառուցվածքներ:
.jpg)


Vesti.am