Foto

Հոգնածությունս էր պարտվելու պատճառը. Էմմա Պողոսովա

«Գերազանց հանդես եկավ, Հայաստանի պատմության մեջ աննախադեպ էր»,- 2017-ի Սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մասնակից Էմմա Պողոսովայի ելույթների մասին նման կերպ է արտահայտվել Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:

Հիշեցնենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հայ սուսերամարտիկ Էմմա Պողոսովան տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում:

«Մասնակիցների կազմը շատ ուժեղ էր: Սուսերամարտի աշխարհագրությունը շատ է մեծացել: Մրցակցությունն ուժեղ էր»,-նշել է Մադոյանը:

Առաջնության ¼ եզրափակիչ հասած մարզուհին այդպես էլ չի կարողացել  մեդալը նվաճել:

«Երևի թե հոգնածությունս էր պատճառը, թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես սպառված էի: Այս անգամ չստացվեց հաղթահարել, կփորձեմ մյուս անգամ հաղթանակ տանել, նվաճել մեդալը»,-ասել է Պողոսովան:

Vesti.am