Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հորդորել է աջակցել ՅՈւՆԻՍԵՖ-ի գործունեությանը Հայաստանում: Նա այդ մասին գրառում է կատարել «Twitter»-ի իր միկրոբլոգում:
«Մեր շնորհակալությունը հայտնենք Քըրք Քըրքորյանի բարեգործական նախաձեռնությանը՝ աջակցելով Հայաստանի երեխաներին: Աջակցենք դրամահավաքին հօգուտ «Unicefarmenia»-ի»,-ասվում է գրառման մեջ:
Մարտի 23-ին Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բարեգործական այց է կատարել պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոն: Մխիթարյանը հույս է հայտնել, որ իր այցով կկարողանա փոքրիկ ներդրում ունենալ երեխաների հոգեբանական վիճակի բարելավման և ապաքինման հարցում:
«Երբեք ոչնչից մի՛ ընկճվեք, լավատես եղե՛ք և պայքարե՛ք ձեր նպատակների համար»: