Foto

Լիլիթ Մկրտչյանը` հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն

Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Կանանց պայքարում 10 մ վազող թիրախ` նորմալ վազք մրցաձևում Լիլիթ Մկրտչյանը դարձել է փոխչեմպիոն: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայ հրաձիգը որակավորման փուլում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ փուլ:

Եզրափակչում նա զիջել է միայն Ուկրաինայի ներկայացուցիչ Գալինա Ավրամենկոյին: