Foto

Կակա. Նեյմարը մեծ հաջողությունների կհասներ, եթե նրա անունը սկսվեր Ռ տառով

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Կական կատակով խորհուրդ է տվել կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարին փոխել իր անունը:

«Հաշվի առնելով, թե ինչի է հասել Նեյմարը «Բարսելոնայում», ապա կարելի է ասել, որ նա մեծագույն ֆուտբոլիստի հավակնորդ է:

Սակայն կարծում եմ, որ եթե նա փոխի իր անունը «Ռեյմար», ապա հաջողության էլ ավելի մեծ հնարավորություն կունենա: Մեծագույն բրազիլացիների անունները սկսվել են Ռ տառով»,- Կակայի խոսքն է մեջբերում  է «AS»-ն:

Vesti.am