Foto

«Յուվենթուսը» դրամատիկ խաղում հաղթեց «Միլանին». տեսանյութ

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Յուվենթուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Միլանին»:

Հանդիպումն ավարտվեց «Յուվենթուսի» դժվարին հաղթանակով` 2:1: Առաջին խաղակեսի սկզբնամասում «ծեր սինյորան» ակտիվ գրոհներով շարժվեց առաջ և կարողացավ բացել հաշիվը: 30-րդ րոպեին շեշտակի հարվածով գնդակն ուղարկեց Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը:

Երկրորդ խաղակեսում պատկերը մի փոքր փոխվեց: Կողմերը սկսեցին հավասար գրոհներ կատարել: Առավել հաջողակ գտնվեցին հյուրերը և կարողացան պատասխանել տանտերերին: Խերարդ Դեուլոֆեուի փայլուն փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կառլոս Բական:

Խաղավերջում «Միլանի» ֆուտբոլիստ Մատիա դե Շիլյոն ձեռքով խաղաց: Հանդիպման մրցավար Դավիդե Մասան ցույց տվեց 11 մետրանոց նշակետը:

Խաղին վերջակետ դրեց Պաուլո Դիբալան, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոցը: Այս խաղից հետո «Յուվենթուսը» շարունակեց գլխավորել Իտալիայի ընթացիկ առաջնության աղյուսակը: «Միլանը» 50 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

«Յուվենթուս»-«Միլան»` 2:1

Գոլերը` Բենատիա (30), Դիբալա (90+4, 11 մետրանոց) - Բակա (43)