«Բարսելոնան» ու «Ռեալը» 35 տարվա ընթացքում առաջին անգամ իրար հետ կխաղան Իսպանիայի սահմաններից դուրս: Այդ մասին հայտնում է rbc.ru-ն:
Հանդիպումը կկայանա 2017-ի հուլիսի 29-ին՝ Մայամիի «Hard Rock Stadium» մարզադաշտում՝ «International Champions Cup» նախասեզոնային ավանդական մրցաշարի շրջանակում: Սպասվում է, որ դրան մասնակցություն կունենան նաև թուրինյան «Յուվենթուսն» ու «Մանչեստեր Յունայթեդը»:
Վերջին անգամ կատալոնական և մադրիդյան ակումբները հանդիպել են 1982 թվականին: Այդ ժամանակ Վենեսուելայում կայացած խաղն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ «Ռեալի»: Այդ խաղի միակ գոլը խփել է մադրիդյան ակումբի ապագա մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն:
Vesti.am