Foto

ՈւԵՖԱ-ում դժգոհ են մնացել «Բարսելոնա»-«ՊՍԺ» խաղի մրցավար Այթեքինից

ՈւԵՖԱ-ում դժգոհ են մնացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնա»-«ՊՍԺ» խաղի գլխավոր դատավոր Դենիզ Այթեքինի աշխատանքից: Այդ մասին հայտնում է «Marca»-ն:

Ինչպես հայտնում է պարբերականը, ՈւԵՖԱ-ի մրցավարական կորպուսի ղեկավար Պիեռլուիջի Կոլինան արդեն գերմանացի մրցավարի մասին զեկույց է ստացել: Կոլինան իր աշխատակազմի հետ քննարկում է Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի մրցավարի նշանակումը:

Մոտ ապագայում Այթեքինի աշխատանքին գնահատական կտրվի: Դատավորն այս սեզոնում դժվար թե հանդիպում սպասարկի, ինչպես նաև նրան սպառնում է որոշ ժամանակով աշխատանքից հեռացումը:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-«ՊՍԺ» հանդիպումը կայացել է մարտի 8-ին, Բարսելոնում և ավարտվել 6:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի:

Vesti.am