Foto

Ավտովարորդներն առաջարկում են վերանայել ԱՊՊԱ համակարգը. բողոքի գործողությունը Vesti.am-ի ֆոտոշարքում

ԱՊՊԱ գործակալությունների շարունակական խաբեությունները և շորթումները վերացնելու  և  ԱՊՊԱ համակարգը բարելավելու  առաջարկներով ավտովարորդները փետրարի 27-ին  ակցիա  են  իրականացրել Նոր Արեշ և Այվազովսկի փողոցների խաչմերուկում:

Vesti.am-ի թղթակիցը հայտնում է, որ նրանք առաջարկում են ԱՊՊԱ համակարգում օրենքները փոփոխության ենթարկել, ստեղծել տուգանային հրապարկներ ու այնտեղ հետաքննիչներ նշանակել, որոնք կքննեն վթարների գործը: Վարորդների պնդմամբ՝ դա կնպաստի նաև, որ քննման գործընթացն արագանա՝ 6 ամիս երկարաձգվելու փոխարեն:

-  Եթե հետաքննիչների  թիվը տուգանային հրապարակում  չի բավարարում, ուրեմն թող կազմակերպեն, 50-60  հետաքննիչ աշխատի: Գործակալությունների գերշահույթն ո՞ւր է գնում, թե՞ շահույթ չունեն ու աղքատ են: Եթե այդպես է, թող մեկ ԱՊՊԱ գործի Հայաստանում, թող խոշորացվի, ինչ ուզում է, լինի: Թող գումարներ տրամադրեն, հրապարակներ կառուցեն ու այդ հրապարակներում փորձագետներ լինեն, որ անմիջապես բացատություններ տրվեն, անմեղ ու մեղավոր որոշեն,  հատուցման չափը ճշտեն,-ասել է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ վարորդները նախատեսում են մարտի 3-ին  հավաքվել կառավարության շենքի մոտ, պահանջներ ու առաջարկներ ներկայացնել վարչապետին: Հովհաննիսյանն ընգծել է, որ նախարարներից ոչ մեկի հետ իրենք չեն ուզում հանդիպել:

Vesti.am