Այսօր 85 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Մեսրոպ Մաշտոց» մեդալակիր, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր, Երևանի պատվավոր քաղաքացի Նորայր Մեհրաբյանը, հայտնում են Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնից։
«Նորայր Մեհրաբյանի մահը անդառնալի և ծանր կորուստ է հայկական պարարվեստի համար։
Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վարպետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, սաներին և նրա արվեստը գնահատող բոլոր մարդկանց»,-նշված է հաղորդագրության մեջ։









