2026 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Պատմական դռներ» հուշադրամների շարքի «Սևանավանք» արծաթե հուշադրամը:
«Պատմական դռներ» հուշադրամների շարք. «Սևանավանք»
«Սևանավանք» արծաթե հուշադրամը առանձնանում է դիմերեսին և դարձերեսին կիրառված ուլտրաբարձր ռելիեֆի փորագրության տեխնոլոգիայով, ինչն էլ ավելի արտահայտիչ է դարձնում միջնադարյան հայ արհեստավարժ վարպետների կերտած բարձրաճաշակ դռան գեղեցկությունը: Պատմական դուռը հայկական մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ է, գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ հատուկ պետական պահպանության ներքո:
Դիմերես` ՀՀ զինանշանը:
Դարձերես` Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու դուռը (1486 թ.):
Հուշադրամը հատվել է «B.H. Mayer Mint» դրամահատարանում, Գերմանիա:
| Անվանական արժեքը | 2000 դրամ |
| Մետաղը/հարգը | արծաթ 999,9 |
| Քաշը | 62,2 գ |
| Տրամագիծը | 50,0 մմ |
| Որակը | պրուֆ |
| Դրամաշուրթը | ատամնավոր |
| Թողարկման քանակը | մինչև 999 հատ |
| Թողարկման տարեթիվը | 2026 |









