Թրամփը հայտարարել է, որ Իրանը ոչնչացնելու համար իրեն ընդամենը 3 օր կպահանջվի։
«Մենք թույլ ենք տվել, որ պահպանվի նրանց էլեկտրատեխնիկայի արտադրական ներուժը, և ընդհանրապես չենք թիրախավորել նրանց էներգետիկ ենթակառուցվածքները։
Եթե ցանկանամ ոչնչացնել դրանք, հարված կհասցնեմ նրանց էներգետիկ համակարգին։ Մեկ օրում նրանց էներգետիկ համակարգը կոչնչացվի։ Մեկ օրում կավերվեն նրանց կամուրջները։ Եվ մեկ օրում կոչնչացվի նրանց արտադրական ներուժը։
Ինձ ընդամենը երեք օր կպահանջվի։ Յուրաքանչյուր կետի համար՝ մեկական օր»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։









