«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
Նոյեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում։ Տեղեկություններ են ստացվել, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում երեխա է մահացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները ճշտել են, որ մահացածն Արարատի մարզի բնակիչ 12-ամյա Նարեկ Ա.-ն է, ով մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։