ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելն ու կազմակերպության մարմիններում ՀՀ քվոտայով նշանակումների իրականացումը կասեցնելը ֆորմալացրեց այն խնդիրները, որոնք առնվազն 2 տարի է՝ առկա են:
Նրա խոսքով՝ ցանկացած պարագայում ՀՀ իշխանությունը ՀԱՊԿ աշխատանքներին չէր մասնակցում, իր քվոտայի շրջանակներում կազմակերպության տարբեր մարմիններում նշանակումներ չէր անում:
«Ավելին, վաղուց հետ էր կանչել իր ներկայացուցիչներին:
Այստեղ խնդիրն այլ տեղում է: Գործընթացի, այսպես կոչված, պաշտոնականացումն ընդամենը ընդգծեց, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում:
Անշուշտ, ՀԱՊԿ կանոնադրությունն ու առաջնահերթությունները վերանայելու և կազմակերպության անդամների մոտեցումները ներդաշնակեցնելու հարցերը շարունակում են ակտուալ մնալ, սակայն պարզ է, որ առանցքային խնդիրը ՀՀ-ՌԴ հարթությունում է, և դրա հետ կապված ցանկացած հայտարարություն կամ քայլ ուղիղ առնչվում է ՌԴ-ին»,- նշել է Աբրահամյանը։









