Foto

Թիվ 22 ավտոբուսի վարորդը ճանապարհին մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել

Առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել, հայտնում են «Երևանի ավտոբուս» ընկերությունից

Նշվում է, որ թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների նախնական գնահատականի` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։

«Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»։