Թբիլիսիի կենտրոնում երեկ՝ հոկտեմբերի 4-ի երեկոյան պայթեցվել է նախկին իշխանական կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» պատգամավոր Գիվի Թարգամաձեն: Ավտոմեքենայի սրահում գտնվող Թարգամաձեն չի տուժել:
Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գիվի Թարգամաձեն «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ղեկավարներից մեկն է: Թարգամաձեն ռուսական իրավապահ մարմինների հետախուզման մեջ է գտնվում՝ 2012 թ. Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում անկարգություններ անելու գործով: Ռուսական հետաքննության վարկածով, 2012 թ. մայիսի 6-ին Բոլոտնայա հրապարակում մասսայական անկարգությունները կազմակերպել են Լեոնիդ Ռազվազժաևը և Սերգեյ Ուդալցովը, Կոնստանտին Լեբեդևի և Վրաստանի քաղաքացի Թարգամաձեի հետ:
Vesti.am