Foto

Մոսկվան հույս ունի, որ Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը մոտ ապագայում կկայանա

Մոսկվան հույս ունի, որ Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը մոտ ապագայում կկայանա: Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ռուսաստանը նաև միջոցներ է ձեռնարկում Կալինինգրադի մարզի անվտանգության ապահովման ուղղությամբ՝ տարածաշրջանի մերձակայքում ՆԱՏՕ-ի զորավարժություններն ակտիվացնելու Լեհաստանի կոչերի ֆոնին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, հայտարարել էր, որ Մոսկվայում և Կիևում կայացած հանդիպումների արդյունքում ԱՄՆ-ը հստակ պատկերացում է ստացել, թե ինչ կարող է հանգեցնել հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։ Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում ի հայտ են եկել նաև նոր գաղափարներ, որոնք կարող են քննարկվել առաջիկայում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ։

«Հույս ունենք, որ այն (Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը՝ խմբ.) տեսանելի ապագայում կկայանա։ Այս առումով մենք համակարծիք ենք պարոն Քուշների հետ»,- «Известия»-ին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

2026 թվականի սկզբին Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններ։