Զաքարիա Սրբազանը հայտնում է․ «Ի՞նչ պետք է իմանալ Խաչվերացի մասին։
Խաչվերացը Հայոց Եկեղեցու Տաղավար տոներից վերջինն է, որը նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած կիրակի օրը (այս տարի սեպտ․ 13-ին)։
Այս տոնը նշվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման):
614 թ․ պարսիկները գրավում են Երուսաղեմը և Ս․ Հարության տաճարից Պարսկաստան տանում Տիրոջ Խաչափայտը։
628 թ․ Բյուզանդիայի Հերակլ կայսրին հաջողվում է հաղթել պարսիկներին և խաչափայտը վերադարձնել Երուսաղեմ։
Ազատագրմանը մասնակցել են նաև հայերը Մժեժ Գնունու գլխավորությամբ։
Այսօր առավոտյան եկեղեցիներում կմատուցվի Ս․ Պատարագ, իսկ երեկոյան՝ կկատարվի Անդաստան և խաչի թափոր։
Թող Տիրոջ հաղթական խաչը պահապան լինի ամենքիս․ ամեն»։









