ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի նիստում հայտարարել է, որ աշխարհում շարունակում է աճել հետաքրքրությունը միավորման գործունեության նկատմամբ։ Նրա խոսքով՝ բազմաթիվ երկրների համար գրավիչ են ԲՐԻԿՍ-ի հիմնարար արժեքներն ու գաղափարները, այդ թվում՝ անկախ քաղաքական ուղուն նվիրվածությունը։
Պուտինի խոսքով՝ ԲՐԻԿՍ-ը հանդես է գալիս բոլոր երկրների համար սոցիալական և տնտեսական զարգացման հավասար ու անսահմանափակ հնարավորությունների օգտին և ակտիվորեն մասնակցում է ավելի արդար, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը։
ՌԴ նախագահը նշել է, որ ԲՐԻԿՍ-ի երկրների տնտեսությունների փոխլրացումն միավորման զարգացման հիմնական ռեսուրսն է։ Նրա խոսքով՝ ԲՐԻԿՍ-ի երկրներում բնակչության աճի տեմպերը տարեցտարի ավելանում են, իսկ միավորման շրջանակում ներքին առևտրի ծավալն արդեն հասել է 1,2 տրիլիոն դոլարի։
Պուտինը նաև նշել է, որ նոր ներդրումային հարթակը հնարավորություն կտա երկարաժամկետ կապիտալ ներգրավել ոչ միայն ԲՐԻԿՍ-ի երկրներ, այլև գործընկեր պետություններ։
Նրա խոսքով՝ ԲՐԻԿՍ-ի երկրները կարող են տնտեսական հարաբերություններ կառուցել՝ առանց պատժամիջոցները հաշվի առնելու։









