-Անկարայում և Ստամբուլում կատարվածին Թուրքիայի և ոչ միայն Թուրքիայի ԶԼՄ-ներն արագ և կոշտ արձագանքեցին մեկ գիշեր ու մեկ օր, այսինքն՝ երկու օր,- չորեքշաբթի հուլիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն՝ անդրադառնալով Թուրքիայում կատարվող իրադարձություններին:
Բանախոսը համոզված է, որ, խորքային առումով, ռազմական հեղաշրջման փորձը Թուրքիայում դեռ ճնշված չի:
-Եթե առաջ ասում էին, որ Էրդողանը ներքին համակարգն այնպես կազմավորեց, որ Թուրքիայում գոյություն ունի քրդական կուսակցություն, որը խաղաղ ճանապարհով է պայքարում քրդերի և ազգային փոքրամասնությունների իրավունքների համար, ապա վաղ թե ուշ, Էրդողանը լուծարելու է քրդական կուսակցությունը, իսկ քրդական խաղաղ առաջնորդներին բանտ է նետելու: Թուրքիայի տրոհմանը կմնա հինգ րոպե, որովհետև դժվար կլինի պահպանել միասնականությունն այն երկրում, որտեղ քրդերի թիվն անցել է 20 միլիոնը,- համոզված է Սերգեյ Շաքարյանցը:
Խոսելով տարածաշրջանում առկա խնդիրների մասին քաղաքագետն ասաց, որ վաղուց արդեն տարածաշրջանում ամեն ինչ չէ, որ կախված է Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիրքորոշումից: Նա համոզված է, որ հիմա տարածաշրջանում դոմինանտը Իրանն է:
-Ռուսաստանը որևէ հարցի շուրջ որևէ մեկի հետ չի պայմանավորվում առանց Իրանի հետ քննարկելու, համենայն դեպս, անցած տարվանից դա այդպես է: Իրանը հրաժարվում է գործարքի մեջ մտնել Իրաքի, Սիրիայի, քրդական հարցի, Իսրայելի հարցերում: Իրանի հետ հարաբերություններում ոչ ոք պաշտպանված չէ, որովհետև Իրանը գործում է՝ ելնելով իր ներքին շահերից: Նա թքած ունի դու ով ես: Դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին, այլ նաև Ռուսաստանին, Չինաստանին, ԱՄՆ-ին և մյուսներին: Տարածաշրջանում թելադրողն Իրանն է: Տարածաշրջանը նրանն է,- եզրափակել է բանախոսը:
Vesti.am
Մանրամասները՝ Vesti.am- ի տեսանյութում
https://youtu.be/rSqyW0svYpk