Foto

Գազայում զոհվել է Al Jazeera-ի լրագրողը

Գազայում զոհվել է Al Jazeera-ի լրագրողը, Իսրայելը հարվածել է նրա մեքենային, հայտնում են ԶԼՄ-ները։

«Al Jazeera Mubasher-ի թղթակից Մուհամմեդ Վիշահը զոհվել է Գազայի հատվածում՝ իր մեքենային իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Պատերազմի սկզբից զոհված լրագրողների թիվը հասել է 262-ի։