ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հետ առաջիկա հանդիպմանը կքննարկի դաշինքից ԱՄՆ-ի դուրս գալու հարցը։ Հայտարարել են Սպիտակ տնից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 1-ին Telegraph պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, որ լրջորեն դիտարկում է ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի դուրս գալը այն բանից հետո, երբ դաշինքը հրաժարվեց օգնել Իրանի դեմ գործողություններին։









