Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արաքչին հաղորդել է, որը Թեհրանը ԱՄՆ-ի հետ գործարք է իրականանցրել 32 տոննա ծանր ջուր վաճառելու մասին: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարությունը համաձայնագիր է ստորգավել ռեսուրսների գնման մասին, որոնք օգտագործվում են Իրանի միջուկային օբյեկտներում: Գործարքի արժեքը կազմել է 8,6 միլիոն դոլար:
«Այս պահի դրությամբ մենք ԱՄՆ-ին 32 տոննա ծանր ջուր ենք վաճառել և դրա դիմաց գումարն ստացել ենք: Ծանր ջուրն արդեն ուղարկվել է ԱՄՆ»,- հայտնել է Արաքչին:40 տոննա ծանր ջուր գնելու մասին այսօրինակ բանակցություններ է Իրանի հետ վարում նաև Ռուսաստանը: Արաքչիի խոսքով երկրները դեռևս չեն համաձայնեցրել այդ հարցը:
Vesti.am