Բելառուսը դադարեցրել է կենդանական ծագմամբ մթերքներ արտադրող 9 ընկերությունների ապրանքների արտահանումը Ռուաստան, ինչպես նաև ժամանակավորապես կասեցրել է նշված ընկերություններին անասնաբուժական լիցենզիայի տրամադրումը:
Այդ մասին ասվում է «Ռոսսելխոզնադզորի» նախարարի տեղակալ Ալեքսանդր Սուբբոտինի՝ հուլիսի 9-ին հրապարակած հաղորդագրությունում:
«Բելառուսի անասնաբուժության և արդյունաբերության դեպարտամենտի վերահսկողությունը փաստերի արձանագրման համար հետաքննություն է կազմակերպել, որը ներառում է տեխնիկական նորմատիվ իրավական ակտերի՝ արտադրանքի պահանջներին չբավարարող թողարկում»,- ասված է հաղորդագրությունում:
Vesti.am