Ընկերների և եղբայրների մահը տեսնելը շատ ծանր է։ Այս մասին «ANS TV»–ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը, փոխանցում է haqqin.az–ը։
Ռուս դեսպանի խոսքով՝ Ղարաբաղում քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հակամարտությունը սառեցված չէ, և ևս մեկ անգամ ընդգծեց դրա կարգավորման համար լուրջ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Հայաստանի հետ մեր բարեկամությունը խոր արմատներ ունի։ Մենք ռազմաքաղաքական դաշնակիցներ ենք։ Մենք նաև տարբեր ինտեգրացիոն միություններում ենք։ Այս հակամարտությունը կարելի է լուծել միայն շահերի հավասարակշռություն պահպանելու միջոցով։ Պետք է այնպիսի փոխզիջման գնալ, որ կողմերը կարողանան հավատալ միմյանց։
Մանրամասները՝ «Արցախպրես»-ում: