Իրանի նախագահ Հասան Ռուհանին հուլիսի 10-ին կառավարության նիստ է անցկացրել: Հանդիպմանը նախարարների կաբինետը որոշում է ընդունել Հայաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին: Այդ իրավունքը տարածվում է ինչպես դիվանագիտական, այնպես էլ քաղաքացիական անձնագիր ունեցողների վրա: Համաձայն նոր կանոնի՝ Իրանի քաղաքացիները Հայաստանի տարածքում առանց վիզայի կարող են մնալ 90 օր: Նույն կանոնը գործում է նաև Հայաստանի քաղաքացիների պարագայում: Այդ մասին տեղեկացնում է «Regnum» գործակալությունը, վկայակոչելով «IRNA» կառավարական գործակալությանը:
Վիզային ռեժիմի փոփոխությունն ուղղված է երկկողմ կապերի խթանմանը, Թեհանի ու Երևանի միջև առևտրային հարաբերությունների ու տնտեսական համագործակցության ընդլայնմանը:
Vesti.am